Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 77,87 դոլար
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էտալոնային նմուշի նավթը թանկացել է չորեքշաբթի առավոտյան՝ մեկ օր առաջվա կտրուկ անկումից հետո՝ պայմանավորված Իսրայելի հետ «Հեզբոլլահի» հաշտության պատրաստակամությամբ։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 77,87 դոլար, ինչը 0,69 դոլարով (0,89 տոկոս) ավելին է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 3,75 դոլարով (4,6 տոկոս)՝ մեկ բարելը 77,18 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,61 դոլարով (0,83 տոկոս)՝ մեկ բարելը 74,18 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ ֆյուչերսի գինն իջել է 3,57 դոլարով (4,6 տոկոս)՝ մեկ բարելը 73,57դոլար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live