Արևային մարտկոցն աշխատում է գիշերը ելնելով ջերմաստիճանների տարբերություններից. ի՞նչ է հայտնի այդ անսովոր սարքի մասին
ЭКОНОМИКАՍթենֆորդի համալսարանի գիտնականները վերջերս մշակել են նոր տիպի արևային մարտկոց, որը կարող է հոսանք արտադրել գիշերը: Այդ նորարարական մոտեցումը լուծում է արևային էներգիայի ավանդական համակարգերի հիմնական խնդիրներից մեկը, այն է թույլ է տալիս ընդլայնել վերականգնվող էներգիայի շարունակական արտադրությունը, գրում է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն։
Այս տեխնոլոգիան հիմնված է այսպես կոչված ճառագայթային սառեցման վրա: Գիշերն արևային մարտկոցները տալիս են ջերմությունը և սառչում մինչև շրջակա միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճան: Սթենֆորդի համալսարանի թիմին հաջողվել է հնարել շատ կրեատիվ եղանակ օգտագործելու ջերմաստիճանային տարբերություններն էլեկտրական հոսանք ստանալու համար: Գիտնականները ինտեգրել են ջերմաէլեկտրական գեներատորն ավանդական արևային մարտկոցների մեջ այդ խնդիրն իրականացնելու համար: Արդյունքում սարքն իր և օդի ջերմաստիճանների տարբերությունները կարող է օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այսինքն վահանակը կարող է որոշակի էներգիա արտադրել նույնիսկ արևի լույսի բացակայության դեպքում:
Փոփոխված արևային վահանակի համակարգն ունի մի քանի ուշագրավ առանձնահատկություններ.
-Էլեկտրաէներգիայի շարունակական արտադրություն: Արևային էներգիայի նոր տեխնոլոգիան տարբերվում է սովորական արևային մարտկոցներից, որոնք աշխատում են ցերեկը, իսկ գիշերը չեն աշխատում:
- Պատրաստի բաղադրիչներ: Համակարգը մշակվել է մատչելի նյութերից և բաղադրիչներից, և որոշվել է, որ նման նյութերի և բաղադրիչների օգտագործումը կարող է հեշտացնել համակարգի ներդրման ընդլայնումը:
-Երկակի ֆունկցիոնալությունը: Ջերմաէլեկտրական գեներատորը ոչ միայն ապահովում է էներգիայի արտադրություն գիշերը, այլ նաև բարձրացնում է դրա արդյունավետությունը ցերեկը, երբ այն աշխատում է զուգահեռաբար ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար, քանի որ վահանակները տաքանում են:
-Գոյություն ունեցող պանելների վերազինման հնարավորությունը: Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև առկա տեղադրված արևային վահանակների համար և դրանով իսկ մեծացնել դրանց արդյունավետությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]