Ծանր գիշեր է եղել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 92 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 7 մարզերի և Ազովի ծովի ջրատարածքի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ 47 անօդաչու որսացվել և ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածք վրա, 12-ը` Կուրսկի մարզի երկնքում, 9-ը` Ռոստովի, 4-ը` Բրյանսկի, երկուական` Բելգորոդի մարզի և Ղրիմի Հանրապետության, մեկը` Վորոնեժի մարզի և 15-ը` Ազովի ծովի ջրատարածքի երկնքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ՌԴ նախագահի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live