Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան, բլոգեր և կատակերգու Արտյոմ Քալայջյանը, որը «Կախա» ֆիլմում մարմնավորել է Սերգոյին, ամսական ստանում է ավելի քան 4 միլիոն ռուբլի։
YouTube-ի «Փողի համար» շոուում Քալայջյանը պարզաբանել է, որ ամսական միայն ստենդ-ափերից մոտ չորս միլիոն ռուբլի է վաստակում։ Բացի դրանից, նա վերջերս մեկնել է հյուրախաղերի, որտեղ ստացել է շուրջ 5 միլիոն ռուբլի։ Նա պարզաբանել է, որ առաջին անգամն է հյուրախաղերի։
Արտիստը պայմանագիր ունի նաև TNT հեռուստաալիքի հետ։ Նա իրավունք չունի բացահայտելու իր հոնորարը։ «Ամենամեծ բանը, ինչի համար վերջին անգամ ինձ վճարել են, կորպորատիվ միջոցառումն էր, որտեղ 20 րոպե ստենդ-ափ ելույթ էի ունենում, վաստակեցի 1,5 միլիոն ռուբլի»,- պատմել է կատակերգու դերասանը։
Արտյոմ Քալայջյանն իր կարիերան սկսել է ՈՒրախների և հնարամիտների ակումբից (КВН) «Ավելի հարավ չի լինում» («Южнее некуда»), թիմում, բայց հայտնի է դարձել YouTube-ում իր հումորային տեսանյութերի շնորհիվ: 2012-ին կատակերգու դերասանը թողարկել է առցանց շարքը, որը կոչվում էր «Ուղղակի Կախա» («Непосредственно Каха».): 2020 թվականին թողարկվել է համանուն ֆիլմ, որում բլոգերը հանդես է եկել որպես դերասան և սցենարիստ։
2023 թվականի մայիսին Քալաջյանը մասնակցել է «Գոյատևել Դուբայում» էքստրեմալ ռեալիթի շոուին։