Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«2020 թվականի հոկտեմբերի 10-ն ինձ համար ջրբաժան էր․ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղի ունեցել Հադրութի անկումը, հոկտեմբերի 10-ն այն օրն էր, որ 1-ին անգամ թշնամին ոտք դրեց Հադրութ։ Քաղաքը պայքարեց մինչև վերջին շունչը՝ մասնակցությամբ անգամ շրջվարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի։ Սակայն, միայն քաղաքացիական անձանց կողմից կազմակերպված ինքնապաշտպանությունը բավարար չէր»,-MediaHub-ին պատմում է 2020 թվականին Հադրութի շրջանային «Դիզակ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ  Լիաննա Պետրոսյանը։ 

Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավումից հետո ադրբեջանական զորքն առաջ էր շարժվում դեպի Հադրութ, թիրախի տակ պահելով քաղաքացիական բնակչությանը, կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ 4 տարի առաջ այս օրը թշնամին հասել էր Հադրութի մատույցներ։

«Հադրութն, իրավամբ, Արցախի հարավային դարպասն էր։ Եվ պատահական չէր, որ հենց այդ օրերին ես համարձակվեցի հրապարակային ասել, որ Արցախի հարավային դարպասը բաց է, որի հետևանքները զգացինք մեր մաշկի վրա ազգովի։ Չնայած կազմակերպվել է քաղաքի խաղաղ բնակչության տարհանում առավել ապահով բնակավայրեր՝ կարևորելով երեխաներին, կանանց ու ծերերին շտապ տարհանելու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խումբը վայրագություններ է կատարել քաղաքում մնացած անպաշտպան խաղաղ  բնակչության նկատմամբ»,-ասում է մեր զրուցակիցը, վերհիշում կատարված վայրագությունները։

Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սպանելուց առաջ տանջել են տարեց մի տղամարդու, ևս մեկին՝ սպանել, խոշտանգել ու թաղել տան բակում, 2 հոգու փաթաթել են Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ հրապարակում գնդակահարել, սպանել զինծառայողների, ովքեր զինադադարից հետո մնացել էին անտառում շրջափակման մեջ․․․ու այսպես շարունակ։ 

«Արդյունքում, զոհերից բացի ունեցել ենք նաև անհայտ ճակատագրեր։ Ադրբեջանի կողմից պատերազմի ամբողջ ընթացքում քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու խաղաղ բնակչության թիրախավորումը հետապնդում էր մեկ հստակ նպատակ՝ իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն։ Հադրութի անկումը  ծանր հետևանքներ ունեցավ յուրաքանչյուր հադրութցու համար, իսկ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հադրութի մասին հիշեցնում էին միայն ցուցանակներն ու Արցախով ու Հայաստանով մեկ փախստական դարձած, բայց որպես այդպիսին չճանաչված հադրութցիները»,-ընդգծում է Լիաննա Պետրոսյանը։ 

Լիաննայի հետ խոսում ենք նաև վերադարձի մասին։ Որ գիշեր-ցերեկ մտքում իր հեքիաթային Հադրութն է, միևնույն է, բացառում է տուն վերադառնալ՝ որպես զբոսաշրջիկ.
«Երբեք չեմ գնա Հադրութ, բայց կգնամ որպես հայրենատեր, ու իմ ամենամեծ պարտքը կլինի՝ գնալ Հադրութի խորհրդանիշ համարվող, Արցախյան պատերազմում զոհված հադրութցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ու ներողություն խնդրելու բոլոր չխոնարված ծաղիկների համար»,-ասում է նա։

Հադրութի անկումից հետո շրջանի բնակչությունն ապաստանեց Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում։ Բայց քանի դեռ Արցախից մի պատառիկ դեռ կանգուն էր, Լիաննայի խոսքով՝ Հադրութ գնալու տեսիլքը չէր մարում։

«Դա հույսի շող էր, հետվերադարձի լուսավոր կռվան, որը փլուզվեց 2023-ին, երբ մեկօրյա պատերազմի՝  Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Սակայն, որքան էլ ծանր լինեն ստեղծված պայմանները, որքան էլ աշխարհաքաղաքական որոշումները դեմ լինեն մեզ, չեն կարող մեռցնել հավատը, որ հազարամյա հայկական հողը մի օր կրկին հայինն է լինելու։ Մեր հոգու մի գողտրիկ անկյունում վերադարձի մեծ երազանքն է, որ պիտի դառնա իրականություն»,-հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом Симонян