Ուկրաինան մինչեւ տարեվերջ Մեծ Բրիտանիայից լրացուցիչ կստանա AS-90 ինքնագնաց հրետանային սարքեր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական զորքերը Մեծ Բրիտանիայից լրացուցիչ կստանան AS-90 ինքնագնաց հրետանային սարքեր։ Մատակարարումները նախատեսված են այս տարվա համար, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, տեղեկացրել է РБК-Украина-ն։
Նախարարի խոսքով՝ նա հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոն Գիլի հետ, որի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ԶՈւ-ին աջակցելու քայլերը։
Ումերովը հիշեցրել է, որ Բրիտանիան ուկրաինացի զինվորականներին կտրամադրի անհրաժեշտ զինամթերքներ՝ հրետանային, ականանետային, ՀՕՊ եւ հակատանկային ականներ։
«Մինչեւ տարեվերջ ճակատում կլինեն ավելի մեծ թվով AS-90 հրետանային համակարգեր։ Լավ նորություններ կան նաեւ հեռահար զենքի եւ ռոբոտացված համակարգերի վերաբերյալ, թշնամին կզգա դա մարտադաշտում»,- ասել է ուկրաինացի նախարարը։
Նա տեղեկացրել է, որ Գիլի հետ պայմանավորվել է մշակել առաջնահերթ կարիքների ցուցակը, որոնք կֆինանսավորվեն ի հաշիվ սառեցված ռուսական ակտիվների։
Ումերովի խոսքով՝ հանդիպման ընթացքում առանցքային հարցը եղել են ներդրումները ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունում։ Այժմ խնդիրը պաշտպանական արդյունաբերության համալիրի արտադրության ավելացումն է։
«Քննարկումների առանձին թեմա է դարձել հաղթանակի պլանը։ Ուշադրությունը կենտրոնացել է պաշտպանության մասի վրա»,- գրել են ուկրաինական ԶԼՄ-ներ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live