Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը
ОБЩЕСТВОՕրերս Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, որոնք իրենց շնորհավորական ուղերձներն են հղել շրջանավարտներին։
Fastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է ցուցաբերում կրթության ոլորտին՝ իր ներդրումն ունենալով մասնագիտական բարձր որակի կրթության ապահովմանը։ Բացի այդ, Fastex-ը հովանավորում է նաև ասպիրանտական կրթաթոշակների ծրագիրը և պարբերաբար օգնում համալսարանին՝ ենթակառուցվածքներին վերաբերող հարցերում։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին կարևորել է Fastex-ի աջակցությունը և հույս հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: