Չինաստանում ժողովրդականություն են վայելում անիվների վրա ճաշկերույթների սրահները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում ժողովրդականություն են վայելում անիվներով շարժական ճաշկերույթների սրահները, գրում է Oddity Central-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի գյուղական շրջաններում սրընթաց կերպով աճում է փոխակերպվող բեռնատարների ժողովրդականությունը, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են վերածվել ընդարձակ ճաշկերույթների սրահների։ Այդ եզակի ավտոմեքենաներն առաջին անգամ հայտնվել են Ներքին Մոնղոլիայում և շատ արագ հայտնի դարձան հարևան տարածաշրջաններում:
«Տրանսֆորմերներում» տեղավորվում է շուրջ 200 մարդ և միջոցառումների համար իդեալական են՝ սկսած հարսանիքներից մինչև տեղական փառատոներ: Նման սրահների ինտերիերը ռեստորան է հիշեցնում և ներառում է օդորակիչ, պրոյեկցիոն մեծ էկրաններ և կարաոկեի համար նախատեսված աուդիո համակարգեր։ Սակայն հարկ է նշել, որ այնտեղ խոհանոց չկա։
Ինչպես պարզաբանել է այդ բեռնատարներից մեկի սեփականատերը՝ Լյուն, երկու օրով այն վարձակալում է 1500 դոլարով։ Հակառակ բարձր եկամտաբերությանը, գործարարը նշել է, որ երկար ժամանակ կպահանջվի, մինչև ինքը կարողանա վաստակել ֆուրգոնի համար ծախսած 100 հազար դոլար ամբողջական արժեքը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live