Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Պաշտոնապես ԱՄՆ նախագահի նստավայրին տրվել է «Սպիտակ տուն» անունը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլումբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր: ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

782 մ.թ.ա. - ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Էրեբունին՝ Երևանը:

1813- Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է Ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որի համաձայն, Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Կապանը և Ղարաբաղն անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:

1854 –ծնվել է գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը եղել է աշխարհում առաջին կին դիվանագետը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա):

1882 –ծնվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:

1886- ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:

1907 – ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:

1926 – ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:

1928– ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։

1938 –ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:

1953- ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:

1992– Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրել է իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։

2001- Երևանում անցկացվել է շախմատի աշխարհի թիմային առաջնություն:

2006- Գրականության բնագավառում Նոբել յան մրցանակ է շնորհվել թուրք գրող Օրհան Փամուկին, որը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել է ավելի քան մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ:

2007- Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին՝ պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:

2008- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 282 համայնքում:

2012 –վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

2013 –վախճանվել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

2021- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Վանիկ Օհանյանը՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ԱՇԽԱՐՀ

539 մ.թ.ա.-պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը:

322մ.թ.ա.-թշնամիների կողմից հետապնդվող աթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը, թույն ընդունելով, ինքնասպանություն է գործել:

1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:

1492– ըստ ավանդույթի, այս օրը Քրիստափոր Կոլումբոսը, ափ իջնելով Բահամյան կղզիներում, հավատացած է եղել, որ հասել է Արևել յան Հնդկաստան, իսկ իրականում հայտնաբերել է Ամերիկան։

1654 –վախճանվել է հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը:

1787- տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:

1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլումբոսի օրը:

1871 -ԱՄՆ-ի նախագահ Ուիլիս Գրանտը արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին:

1858– վախճանվել է ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն։

1886- ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին:

1899 -Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային:

1901 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը:

1924 –վախճանվել է ֆրանսիացի գրող, Նոբել յան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը:

1931– Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը՝ 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը՝ 30 մետր։

1935 –ծնվել է իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:

1940– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա. սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։

1943 – վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը:

1955– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։

1960– Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածել է ամբիոնի սեղանին։

1971 –կայացել է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում:

1977 –ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը:

1991 – վախճանվել է ռուս խորհրդային ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին:

1996 – տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։

1999 -Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը:

2003- սկսել է գործել Ցինշեյան չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»