Ереван, 13.Апрель.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ե՞րբ է կազմվել առաջին խաչբառը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խաչբառերը (անգլ.՝ Crossword, բառացի՝ «խաչվող բառեր»), ամենատարածված բառախաղերն են աշխարհում։ Անհրաժեշտ է գտնել առաջադրվող հարցի պատասխանը և տեղադրել խաչբառի ցանցի համապատասխան համարով վանդակներում։ Լրացված բառերը հատվում են միմյանց, ինչն օգնում է խաչբառը լուծելուն։ Ներկայում կան խաչբառերի բազմաթիվ տարատեսակներ: Իսկ ե՞րբ է կազմվել առաջին խաչբառը: Խաչբառերի ծագման ժամանակաշրջանը ստույգ չէ։ Ենթադրվում է, որ առաջին խաչբառերը կազմվել են հին ժամանակներում բազմազան տառային հանելուկների տեսքով: Երբ 1868 թվականին հռոմեական Կարինիում բնակավայրի պեղումների ժամանակ անգլիացի հնագետները հայտնաբերել են 3-ից 4-րդ դարերի մի սալիկ, որի վրա պատկերված էր յուրօրինակ մի խաչբառ, նրանք պարզապես չեն կարողացել այդ գտածոն միանշանակ գնահատել, քանի որ այդ ժամանակ խաչբառ, ներկայիս պատկերացմամբ, չկար։

Այլ է 1936 թվականին Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերված սյունը, որի վրա հստակ երևում են հատվող բառեր, որոնք կարդացվում են ինչպես վերևից ներքև ու ձախից աջ, այնպես էլ հակառակ ուղղություններով։ Այսինքն, կարելի է ասել, որ մեր թվարկության 79 թվականի այդ ստեղծագործությունը ժամանակակից խաչբառի հնագույն նախնին է։ Բայց այն հնության ռեկորդակիրը չէ։ ԱՄՆ-ի Բալթիմորի համալսարանի հավաքածուում պահվում է Կրետե կղզում գտնված չորս հազար տարվա հնություն ունեցող այնպիսի մի աղյուսակի պատճենը, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մոգական քառակուսին», որտեղ միևնույն բառերը, իրար հետ հատվելով, կարդացվում են և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց ուղղություններով։

Ուրեմն, այդպիսի խաղերով զբաղվել են դեռևս անտիկ ժամանակներում։ Համարվում էր, որ «մոգական քառակուսին» պաշտպանում է բոլոր փորձանքներից ու չար աչքից։ Բայց հետագայում դրանք տարածում չեն գտել, և նոր ժամանակներում փաստորեն նորից է ստեղծվել խաչբառը։ Իսկ այն խաչբառը, որ մենք սովոր ենք տեսնել հիմա, ստեղծվել է կա՛մ 19-րդ, կա՛մ 20-րդ դարում, և նրա ստեղծմանը հավակնում են միանգամից երեք անգլալեզու պետություններ։ Անգլիայի բնակիչները վստահ են, որ խաչբառը սկիզբ է առնում Բրիտանական կղզիներից։ Հեղինակավոր «Բրիտանական հանրագիտարանը»՝ «Բրիտանիկան», պնդում է, որ այդպիսի առաջին առաջադրանքները կազմում էր ոմն Մայքլ Դևիս, որն իր ստեղծագործությունները հրապարակում էր լոնդոնյան «Թայմս» թերթում 19-րդ դարի վերջում։ Այդ փաստը ոչ ոք չի վիճարկում, բայց հարց է ծագում՝ կարելի՞ է, արդյոք, խաչբառ համարել երեխաներին հասցեագրված խաղը:

Ըստ ամերիկացիների, 1913 թվականի Սուրբ ծննդյան նախօրեին է «Նյու Յորք ուորլդ» թերթի աշխատակից Արթուր Ուինին տոնական թողարկման համար պատրաստել խաչբառ: 32 բառանի այդ խաչբառը դեկտեմբերի 21-ին հրապարակվել է թերթի կիրակնօրյա «Ֆան» հավելվածում և դարձել հիանալի նվեր ոչ միայն Ծննդյան տոները դիմավորող բազմաթիվ ընթերցողների, այլ նաև ամբողջ մարդկության համար։ Առաջին հրապարակումից հետո թերթի խմբագրությունը ողողվել է բազմաթիվ նամակներով, որոնցում ընթերցողները խնդրել են շարունակել գրավիչ խաղը, ինչը, իհարկե, մեծ հաճույքով արվել է։ Կա նաև խաչբառի ստեղծման երրորդ՝ «հարավաֆրիկյան» վարկածը։ Ըստ այդ վարկածի, խաչբառը անգործությունից ստեղծել է երեք տարվա ազատազրկման դատապարտված անհաջողակ ավտոսիրող Վիկտոր Օրվիլը բանտում եղած ժամանակ: Նա, ընտրելով իր աշխատանքներից լավագույնը, փոստով ուղարկել է Քեյպթաունի կենտրոնական թերթերից մեկի խմբագրին:

Այն թերթում հայտնվել է նոր խորագրով, Օրվելը սկսել է խաչբառեր մատակարարել, իսկ երբ ազատվել է բանտից, նրա հաշվին եղել է 9 միլիոն դոլար, որը նա վաստակել էր խաչբառեր կազմելով: Խաչբառի պատմության մեջ կարևոր պահ է եղել 1923 թվականը, երբ ԱՄՆ-ում լույս է տեսել առաջին խաչբառային ժողովածուն, որը վաճառվել է այն ժամանակների համար աննախադեպ՝ 750 հազար տպաքանակով։ 1924 թվականին ստեղծվել է «Խաչբառերի սիրահարների ամերիկյան միությունը», որի անդամները հաստատել են խաչբառի միասնական կանոններ, որոնք հետագայում չնչին փոփոխությունների են ենթարկվել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что обсудили министры иностранных дел Армении и Турции? МИД: Грузия не планирует присоединяться к платформе «3+3» из-за России В Армении отец обнаружил повешенным тело своего 16-летнего сына Экспорт турецких товаров в Армению сократился Трамп продлил санкции против России Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактовАзербайджан считает посягательство на суверенитет Армении «важной мерой укрепления доверия» Глава МИД Армении: У нас есть опасения относительно конституции Азербайджана Лавров: Евро-атлантическое сообщество готовится к новой войне Возле офиса железнодорожной компании в Афинах прогремел взрыв Маргарита Симоньян: Ничто нас так не объединяет как совместный просмотр и совместное чтениеВ Папуа-Новой Гвинее произошло сильное землетрясение Иран и США начали переговоры Трамп планирует за 90 дней заключить 90 торговых сделок АНО «Евразия» собрала больше 600 участников из стран постсоветского пространства на масштабном форуме в МосквеВот каково «лицо» страны-противника в России: «Паст»Логистические «войны»: какую позицию должна занять Армения? «Паст»Главарь азербайджанской ОПГ-диаспоры в Москве, судя по всему, оказался неонацистом Образовательная поездка в Дубай: Эксклюзивная инициатива Фонда «Музыка для будущего» для молодых музыкантов и преподавателейПосольство Ирана: Цель учений с Арменией – подготовка к отражению потенциальных угроз Космический зонд раскрыл тайну редкого изотопа на Солнце: Гелий-3 превысил норму в 200 000 раз Apple заказала чартерный рейс для перевозки 600 тонн iPhone из Индии в США Папа Римский принял в Ватикане короля Великобритании с супругой Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактов КС Армении 6 дней обсуждает спорный закон о конфискации имущества незаконного происхождения Эмир Кустурица: Европы без Достоевского нет Филиал Юнибанка «№ 47» вновь открылсяКореец ударил мужчину ножом за то, что тот назвал его китайцем Главный советник Эрдогана недоволен Конституцией Армении За полтора года войны в секторе Газа Израиль уничтожил лишь 25% туннелей ХАМАСа Трамп на время снизил размер пошлин в отношении более 75 стран Азиатский банк развития представил прогноз инфляции в Армении Алиев назвал Россию оккупантом Лавров провел встречу с представителем Алиева ДТП в Армавирской области: есть пострадавший Лавров провел встречу с представителем Алиева ВС Армении и Ирана проведут совместные учения Крупная победа «Ноа» (видео) Обыкновенный вандализм – «Бабо», «Сако» и другие, «увековеченные» в Эребуни В результате взрыва мины в Гегаркунике пострадал солдат ВС Армении В Китае при пожаре в доме престарелых погибли 20 человек MyAmeria Star: Америабанк представляет банковскую карту и приложение для лиц от 6 до 18 лет Еще один бесплатный вход в бизнес-залы: IDBank Акция, организованная Мгером Аветисяном, была единственной позитивной акцией в Армении, направленной союзной стране, по крайней мере, за последние два десятилетияАрмения признана одной из самых безопасных стран с точки зрения уровня преступности Когда мы сможем назвать земную жизнь единственной во Вселенной? США введут против Китая пошлины в размере 104% Арман Андреасян - двукратный вице-чемпион Европы Культурное событие апреля — «Пробуждение природы» в «Евразии»Депутат: Если до осени Пашиняна не удастся отстранить, власти проведут выборы