«Կար հնարավորություն մինչև դպրոց գնալը, կամ դպրոցից դուրս գալուց հետո ուսուցչին ձերբակալել»․ ի՞նչ կատարվեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հատուկ գործողություններ է իրականացրել։Սկզբում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Այնուհետև ձերբակալման վերաբերյալ մանրամասներ ներկայացրին Քննչական կոմիտեից։ Դպրոցի աշխատակիցներից մեկը՝ ֆիզիկայի ուսուցիչը ձերբակալվեց հենց դասի ընթացքում՝ աշակերտների աչքի առջև։ Ավելի ուշ պարզվեց, որ ուսուցիչը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Դեպքի առնչությամբ մեծ աղմուկ բարձրացավ այդ պահին դասարանում եղած աշակերտների ծնողների կողմից։ Նրանք պնդում էին, որ երեխաները տագնապել են, վախեցել, նրանց երկար ժամանակ հանգստացնել չի հաջողվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live