Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գիտնականը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են արևային մարտկոցները տեղադրվում դաշտերում, ոչ թե ավտոկայանատեղիներում

ЭКОНОМИКА

Շրջագայելով Էստոնիայում կարելի է տեսնել արևային էլեկտրակայաններ, որոնք տեղակայված են նախկին գյուղատնտեսական հողատարածքների վրա: Իսկ օրինակ ԱՄՆ Արիզոնա նահանգում արևային մարտկոցներ են տեղադրված ավտոկայանատեղիներում, այլ ոչ դաշտերում։ Այստեղից էլ հարց. ինչո՞ւ նույնը չանել, գրում nauka.err.ee-ն։

Տալլինի տեխնոլոգիական համալսարանի նյութերի և շրջակա միջավայրի տեխնոլոգիաների գծով ավագ գիտաշխատող Տաավի Ռաադիկը խոստովանել է, որ, իրոք, Էստոնիայում արևային կայանները կառուցված են հիմնականում բաց մարգագետինների, ինչպես նաև շենքերի տանիքների և ճակատների վրա: Նրա խոսքով, դաշտերում տեղադրման օգտին է խոսում այն ​​փաստը, որ ֆոտոբջիջները պետք է ուղղված լինեն խիստ հարավ՝ 35-ից 42 աստիճան օպտիմալ անկյան տակ։ Տեղադրումն արագ, պարզ և մատչելի դարձնելու համար օգտագործվում են ունիվերսալ շրջանակային համակարգեր: Արդեն իսկ կան նաև տանիքների վրա պանելներ տեղադրելու համար քիչ թե շատ իդեալական թեքությամբ նման համակարգեր։ Քանի որ շենքերի կողմնորոշումը միշտ չէ, որ կարող է լինել հյուսիս-հարավ ուղղությամբ, նման շրջանակները շահավետ են դարձնում արևային կայանի կառուցումը։ Բացի այդ, տնային լուծումները շատ մոտ են սպառողին, ինչն իր հերթին մեծապես նվազեցնում է էներգիայի կորուստները։ Դաշտերում արևային էլեկտրակայանների տեղադրման ամենամեծ թերությունը դրանց հեռավորությունն է վերջնական օգտագործողից, ինչը հանգեցնում է կորուստների էներգիայի փոխանցման ժամանակ։ Բացի այդ, վատնվում է վարելահողերի ներուժը, որը կարող է օգտագործվել սննդամթերքի արտադրության համար:

Ռաադիկի խոսքով այդ խնդրի լուծումն արդեն կա։ Գոյություն ունի աճող միտում, որը հայտնի է որպես ագրովոլտաիկա: Գործնականում դա նշանակում է, որ արևային բջիջները տեղադրված են սովորականից ավելի բարձր, բայց ավելի թանկ շրջանակների վրա, ինչը թույլ է տալիս մշակաբույսերն ու անասուններին հաջողությամբ աճեցնել վահանակների տակ:

Բայց ինչո՞ւ էստոնիայում ավտոկայանատեղերում արևային ֆերմաներ չենք կառուցում։ Ներկայում նման լուծումը շատ ավելի թանկ կարժենա, քան դաշտի կամ տանիքի կայանը, բանն այն է, որ Էստոնիայում արևային կայաններ կառուցելու տեղերի պակաս չկա, դա զուտ ֆինանսական խնդիր է։ Իսկ աջակցող կառույցները, որոնք կպահեն արևային մարտկոցները կայանատեղիների վերևում, պետք է սովորականից զգալիորեն ավելի բարձր և ամուր լինեն, ասել է Ռաադիկը: Բացի այդ, Էստոնիայում պետք է հաշվի առնել հյուսիսային կլիման։ Դա նշանակում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ձյան ծածկույթի պատճառով, ինչը զգալիորեն թանկացնում է շինարարությունը, քան, օրինակ, Արիզոնայում կամ Հարավային Աֆրիկայում։

Բացի այդ, բարձր արևային կայանների թերությունը դրանց արևի նկատմամբ օպտիմալ անկյան տակ դնելու դժվարությունն է: Որպես կանոն, նման լուծումների թեքության անկյունը 15-20 աստիճան է, ինչը նշանակում է ավելի քիչ արտադրողականություն:

Միաժամանակ, ըստ հետազոտողի, նման արևային կայաններն ունեն նաև իրենց առավելությունները: Օրինակ պանելները պահպանում են մեքենաներին շոգ եղանակին տաքանալուց։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի արտադրությունը տեղի է ունենում սպառողների մոտ գտնվող ավտոկայանատեղերում, ուստի կորուստներն են նվազում: «Եվրոպայում նմանատիպ արևային կայաններ արդեն սկսել են կառուցվել, կարծում եմ, շուտով դրանք կտեսնենք նաև Էստոնիայում»,- ամփոփել է Ռաադիկը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества