Կառավարության օպտիմալացման հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարության օպտիմալացումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այդ հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է, և նա դրան անդրադառնալու էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Գաբրիելյանը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Թե ինչ փոփոխություններ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել»:
Կառավարության օպտիմալացման մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է 2015թ. վերջին: Նա հայտարարել է, որ օպտիմիլիզացման գնալու քայլեր են ձեռնարկվելու:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



