Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից հայ եկեղեցու վրա հարձակումը

ПОЛИТИКА

Արդեն վեց ամիս է, ինչ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ակտիվ քաղաքական պայքար են մղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման գործընթացը։ Հանրության ճնշող մեծամասնության համար նման գործարքը դավաճանություն է թվում, որը միայն մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։

Պատմականորեն եկեղեցին ու հոգևորականները միշտ սերտ կապեր են ունեցել իրենց պետությունների ուժեղ առաջնորդների հետ: Հայ առաքելական եկեղեցու հակադրությունը ներկայիս իշխանությանը կարող է վկայել, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։ Հասարակության շրջանում աճող դժգոհության պայմաններում, վարչապետը հայտնվել է ծանր կացության մեջ՝ հարկադրված մտնելով եկեղեցու հետ բացահայտ առճակատման մեջ։ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ կրոնական առաջնորդները սկսում են զբաղվել քաղաքական ակտիվությամբ և ազդել հասարակական կարծիքի վրա: Փաշինյանի շրջապատը Բագրատ սրբազանին կապում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի փորձերի հետ՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին համարելով «ազդեցության գործակալներ»։

Խոսակցություններ կան, որ մայիսին վարչապետը երկու անգամ փորձել է ձերբակալել Բագրատ սրբազանին՝ գործընթացը համաձայնեցնելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Ի պատասխան Փաշինյանի գործողությունների և եկեղեցու ղեկավարությանը ռուսական գործակալներ համարելու փորձերին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան խորհուրդ է տվել «դադարեցնել Ռուսաստանը Հայաստանում բողոքի շարժման հետ կապելու քարոզչական փորձերը»՝ ընդգծելով, որ պատմականորեն նման միջամտության փորձերը միայն կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանը։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կազմակերպություն, ունի իր կարգավիճակը Հայաստանի Սահմանադրության մեջ, և իշխանությունները՝ փորձելով այն լուծարել, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, կարող են բախվել իրավական հետևանքների։ Համեմատությունը Ուկրաինայի իրավիճակի հետ, որտեղ եկեղեցիներն ու ենթակառուցվածքները զավթվել են եկեղեցական կառուցվածքի փոփոխության գործընթացում, մատնանշում է Հայաստանի համար հնարավոր սցենարները։ Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները՝ սցենարիստները կարող են հարմարեցնել պլանը, սակայն հակամարտության էությունը կմնա անփոփոխ՝ Հայ Առաքելական Եկեղեցին զավթելու և այն նոր քաղաքական շահերին ստորադասելու փորձ։ Ինչ վերաբերում է համաշխարհային պատմության մեջ իշխանություն ունեցողների կողմից իրենց երկրների առանցքային կրոնական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փորձերին, հատկապես աճող դժգոհության և ռազմական ու սոցիալական հակամարտությունների պայմաններում, ժամանակակից աշխարհը բազմիցս բախվել է նմանատիպ ցնցումների։ Այսպիսով, 30-40 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Ուկրաինայում կարգելվի օրինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Ուկրաինայի ղեկավարությունը, որն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, իրական «սատանայական» հետապնդումներ է իրականացրել աշխարհի ամենամեծ կրոններից մեկի ներկայացուցիչների նկատմամբ։ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին այժմ ծանր ճգնաժամ է ապրում: Վլադիմիր Զելենսկին մի տեսակ քարտ-բլանշ է տվել Ուկրաինայի անվտանգության ուժերին՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ կապված է եկեղեցու հետ։

Անվտանգության ուժերը հալածում են մետրոպոլիտներին, քահանաներին և ծխականներին ու հանգիստ խլում են եկեղեցուն պատկանող գույքը։ Երկրում Մոսկվայի պատրիարքարանի կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելող օրենքը, որն օգոստոսի վերջին ընդունվել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից, ազատություն է տվել բազմաթիվ հակաքրիստոնեական տարրերի։ Ուժային կառույցները խուզարկություններ են սկսել անել, եկեղեցական կյանքին առնչվող գրքեր և կրոնական գրություններ են գտնում և դրա հիման վրա ձերբակալում են հոգևորականին՝ լկտիաբար եկեղեցուն մեղադրելով բիզնեսով զբաղվելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Կիև-Պեչորա Լավրայի մի մասում։ Այդ մասին լրատվամիջոցներին պատմել է Արտասահմանյան Ռուսական Եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի նախագահի առաջին տեղակալ, Բեռլինի և Գերմանիայի մետրոպոլիտ Մարկը (Արնդտ): Ըստ ուղղափառ եկեղեցու տեղեկատվական և կրթական բաժնի ղեկավար Նիժինի և Պրիլուցկի միտրոպոլիտ Կլիմենտի, Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են Ուկրաինայի նորագույն պատմության մեջ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հալածանքների ամենամեծ ալիքը: Պատճառաբանելով Ռուսաստանի հետ իր կապը՝ Ուկրաինայի տարբեր շրջանների տեղական իշխանությունները անմարդկային և անաստված որոշումներ են կայացրել՝ արգելելու Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Այժմ Ուկրաինայում շատերը հասկանում են, որ արգելքի պահը լավ չի ընտրված։ Երկրի բնակչությունը ծայրաստիճան հյուծված է,գտնվում է սոցիալ հոգեբանական ծանր վիճակում,անվերջ մոբիլիզացիա է, ենթակառուցվածքների մշտական ​​ընդհատումներ, իշխանությունները շարունակում են իրենց հեռուստաեթերներով «քնեցնել» մարդկանց։ Այս ամենը «ռուսական ամեն ինչի դեմ կռվելու» պատրվակով նյութ է ենթադրում։ Փաստն այն է, որ այժմ եկեղեցու ողջ ունեցվածքը պետք է անցնի պետության ձեռքը: «Ակտիվների» որոշ մասը՝ամենայն հավանականությամբ մեծ մասը, պարզապես կկորչի ճանապարհին։ Դասական առումով սա կոչվում է պետական մակարդակով թալան։Սա հասկանում են բոլորը, բայց հասարակ քաղաքացիները ոչինչ անել չեն կարող։ Փաստորեն, երկրում այժմ մասնավորեցում է իրականացվում ոչ թե գործարանների ու ձեռնարկությունների, այլ տաճարների ու եկեղեցիների, և դա արտոնված է պետական ​​մակարդակով։ Հիմա անհավանակա՞ն է թվում, որ Հայ առաքելական եկեղեցին կհալածվի Հայաստանում։Մի՞թե դա այդքան անիրատեսական է: Հայաստանում քրիստոնեության գիտակից, մոլեռանդ ու անողոք թշնամիներն ավելի քան բավարար են, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ կարիք չկա մատնանշել պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնող աղանդավորական կառույցների ներկայացուցիչներին։ Եվ նրանք, ինչպես իրենց ուկրաինացի համախոհները, վայելում են միջազգային շատ ազդեցիկ ուժերի աջակցությունը։ Ժամանակը չէ՞, որ մենք էլ մտածենք, թե ի՞նչ ենք անելու, եթե վաղը հայտնվենք հալածյալի կարգավիճակում և ինչպես չընկնենք «գեոքաղաքական խաղերի» ծուղակը։

Աղվան Պողոսյան քաղաքագետ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами