Միայնությունը 31 տոկոսով բարձրացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը. NMН
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ միայնությունը 15 տոկոսով բարձրացնում է կոգնիտիվ ունակությունների նվազման վտանգը, իսկ դեմենցիայի զարգացման հավանականությունը բարձրացնում է 31 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health-ում (NMН)։
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի մի քանի երկրների 600 հազար մարդկանց առողջության մասին տվյալները։ Հետազոտողները լրացուցիչ գնահատել են մասնակիցների սոցիալական հմտությունները եւ խնդրել նշել, թե որքան ժամանակ են նրանք սովորաբար անցկացնում ընկերների եւ ընտանիքի հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ միայնությունը կապված է 15 տոկոսով կոգնիտիվ խանգարումների վտանգի ավելացման հետ։ Բացի այդ, մարդկանց մոտ, որոնք իրենց բնորոշել են որպես միայնակ, դեմենցիայի առաջացման հավանականությունը բարձր է եղել 31 տոկոսով։ Գիտնականները ենթադրել են, որ ուղեղի առողջությունը սկսում է քայքայվել սոցիալական միջավայրում մտավոր ունակությունների դրսեւորման անհրաժեշտության բացակայության պատճառով։
Հետազոտողներն ավելացրել են, որ աշխատանքի արդյունքները նաեւ դրական կողմ ունեն։ Գիտնականների խոսքով՝ միայնությունը ռիսկի գործոն է, որը կարելի է վերահսկել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live