Զելենսկու գրասենյակը կարևոր հայտարարություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի արգելել Ռուսաստանի հետ բանակցությունները։ Այս մասին պաշտոնյան խոսել է ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես կարող է Ուկրաինան հրավիրել Ռուսաստանի Դաշնությանը խաղաղության հաջորդ գագաթնաժողովին, եթե ՌԴ-ի հետ բանակցություններն արգելված են նախագահի հրամանագրով, Երմակը պատասխանել է, որ Զելենսկի կողմից արգելված է միայն անձամբ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ։
«Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը վերաբերում է Պուտինի հետ բանակցելու անհնարինությանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, որ երբ պլանը պատրաստ լինի, երկրորդ գագաթնաժողովում մենք չենք բացառում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների ներկայությունը, որոնց կարող է ներկայացվել այս ծրագիրը», -նշել է պաշտոնյան: