Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 18-րդ տուրի լավագույն գոլերի ցանկում է
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի եւ Դորդմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփված լավագույն 5 գոլերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը լավագույն գոլի ցանկում ներառել է Մխիթարյանի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասն ուղարկած գոլը: Լավագույն հնգյակում ներառվել են նաեւ Ուգո Ալմեյդանի («Հանովեր»), Ռաֆայելի («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադի («Հոֆենհայմ») եւ Ալեքսանդր Մայերի («Այնտրախտ» Ֆ.) գոլերը:
Մյունխենգլադբախում Հենրիխ Մխիթարյանը դորդմունցիների մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ գոլային 9 փոխանցման հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



