Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բադասխա՞ն ենք տալիս

АНАЛИТИКА

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը հետաքրքրական էր հայ հասարակության համար: Քվեարկության էին դրված երկու բանաձևեր, որոնք ունեին հակահայկական ուղղվածություն: Դրանք էին Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները: Այստեղ քննարկելու բան չկա: Փորձենք վերանալ հայկական շրջանակներում առկա խավիարային հիստերիայից և գնահատենք եղածը:

Այն, որ Հայաստանի ապաշնորհ կառավարման արդյունքում ունենք բազմապիսի խնդիրներ արտաքին և ներքին քաղաքական ոլորտներում, դա պարզ է բոլորին: Ներքին անմխիթար սոցիալականին գումարվում է արտաքին խայտառակ վիճակը: Եվ դա բնական է: Որևէ լուրջ երկիր հաշվի չի նստում ո´չ իրավակարգ ու ո´չ սեփական ժողովրդի վստահությունը չվայելող իշխանության հետ, ավելին, ցանկացած պարագայում հարմար պահը որսում և մեկ ավելորդ ապտակ է հասցնում այդ իշխանությանը՝ հիշեցնելու նրա կարգավիճակը: Հասկանալի է նաև, որ Ռոբերթ Ուոլթերը կամ Միլիցա Մարկովիչը Ալիևի կնոջ գեղեցկության համար չէ, որ առաջ էին քաշել այս զեկույցները: Բնական է, նրանք ունեն անձնական շահ, այնպես ինչպես ԱՄՆ այն սենատորները, ովքեր առաջ են քաշում Ցեղասպանության վերաբերյալ տարբեր բանաձևեր: Հավատացեք, նրանք դա չեն անում հայերիս վշտամորմոք աչքերի համար: Եթե կա քաղաքականություն, ապա կա նաև քաղաքական կշիռների ինստիտուտ, որը ձևավորվում է տարբեր գործոններով, այդ թվում՝ փողով: Ու տարբեր հերթապահ աշխուժակները, մինչ այս կամ այն դեսպանատանը խավիար նվիրելը, ավելի լավ է ժամանակին մտածեին սեփական իշխանության ապաշնորհության մասին:

Այս թնջուկում ինձ ավելի շատ հուզում է մեր հարևանների և այսպես ասած բարեկամների քվեարկությունները, ինչպես նաև քաղաքական դաշտում ներկայացվող մոտեցումները: Այն, որ զեկույցներից մեկն ընդունվեց, իսկ մյուսը՝ ոչ, մեր քաղաքական դաշտում հռչակեցին որպես հաղթանակ: Իհարկե, իրականում դա պրիմիտիվ ֆարս է: Հայկական ներկայիս քաղաքական դաշտն իր ինտելեկտուալ տկար կարողություններով ավելիին ընդունակ էլ չէր: Հաջողություն կլիներ, եթե այդ զեկույցներն անգամ քվեարկության չհասնեին, իսկ եթե հասել էին, ապա երկուսն էլ մերժվեին: Ֆուտբոլային լեզվով ասած, էական չէ՝ պարտվել ես 1-0, թե 2-0 հաշվով, պարտությունը մնում է պարտություն, իսկ այն հանգամանքը, որ տիկին Մարկովիչի զեկույցի շատ պարբերություններ կրկնում էին Ուոլթերի զեկույցի զգալի սուր հատվածները, այդ պարտությունն ավելի ողբերգական է դարձնում:

Ինչպե՞ս քվեարկեցին հարևանները՝ վրացիները գրեթե ամբողջ կազմով՝ կողմ, թուրքերը և ադրբեջանցիները՝ 100 տոկոսով կողմ, նույնը կարելի է ասել նաև ուկրաինացիների մասին: Եթե ադրբեջանցիների և թուրքերի պարագայում դա բնական էր, ապա վրացիների և ուկրաինացիների պարագայում, առավել քան հիմնավորված: Վրացիների դեպքում դա արդյունք էր մեր վերջին կարճամիտ քայլերի, որոնք հատկապես առնչվում էին Վրաստանից առանձնացած կազմավորումների առաջնորդների հետ Գալուստ Գրիգորիչի հանդիպումներին: Իսկ Ուկրաինայի պարագայում դեռ թարմ է հիշողությունը Ղրիմի հարցի քվեարկության մասին: Դե, հիշում եք, թե մեր հոպարներին ինչպես աջակցեցինք:

Խոսքս Ռուսաստանի մասին է: Ի դեպ, ռուսների մասով. որտե՞ղ էին մեր կարևորագույն ու մերձավորագույն դաշնակիցներն այդ քվեարկությունների ընթացքում: Անձամբ ես նրանց անունները չտեսա: Ի վերջո, մերձ հարաբերությունները միայն անկողնային վիճակ չէ, որ պարտադրում են, դրանից զատ այլ իրողություններ էլ կան:

Ամփոփելով ասվածը՝ փաստենք, որ այս բանաձևերն էության մեջ ոչինչ չեն տա, քանի որ երկու բանաձևերն էլ ունեն այնպիսի ձևակերպումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ փաստաթղթերին: 1993թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձևը հստակ սահմանում է, որ «օկուպացիոն ուժը»՝ Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերն» են: Նույն թվականի 844 բանաձևը «կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ որպեսզի վերջիններս կատարեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները»: ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ:

Հ. Գ. Ամեն դեպքում, մտածելու շատ բան ունեն պարոնայք իշխողները:

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира