Ով է ֆիզիկայի ձերբակալված ուսուցիչը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի կոմից գետնին տապալված ֆիզիկայի ուսուցիչը պատահական անձ չէ։ Այս մասին գրում է ArmLur-ը։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտարարել էր Քննչական կոմիտեն:
Լրատվամիջոցը պարզել է, որ ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը ընդգրկված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին կից հասարակական խորհրդի կազմում։
Արամ Ծատուրյանը նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ է։
«Հարկ է նշել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել ֆիզիկայի ուսուցչի ձերբակալման առիթով։ Հարցական է Նախարարության լռությունը, քանի որ անառակաբարո արարք կատարելու հոդվածով ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը նախարարի «խորհրդականն է», համենայն դեպս նրան կից խորհրդի կազմում է, որը պարտավորեցնող հաստիք է»,- գրում է լրատվամիջոցը։
Արամ Ծատուրյանից բացի խորհրդի կազմում կա ևս 28 անձ տարբեր կառույցներից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live