Կապան համայնքի և Ֆրանսիայի Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կապան համայնքի և Ֆրանսիայի Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր: Հայտնում են Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Պատվիրակության չորրորդ օրը Սենտ Էտիենում մեկնարկել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Սահակ քահանա Ղարիբյանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագով, որին հաջորդել է Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Այնուհետ, բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական համաժող:
Օրը նշանավորվել է շատ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ, Կապան համայնքի և Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը կոչված է խորացնելու երկու քաղաքների միջև կապերը և նպաստելու մշակութային, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում փոխշահավետ զարգացմանը».- հայտնում են քաղաքապետարանից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live