Կփոխարինի՞ արհեստական բանականությունը թերապևտին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինչև 2025-2026 թվականներն արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է մասամբ փոխարինել թերապևտներին, RIA Novosti-իի հետ զրույցում ասել է MTS-ի ռազմավարության և նորարարության գծով փոխնախագահ, MTS Future Crew նորարարական կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Չերեշնևը։
Փորձագետը նշել է, որ ներկայումս բժշկության մեջ ԱԲ կիրառման մի քանի սցենար կա։ Դրանցից մեկը ներառում է տեխնոլոգիայի կիրառումը հիվանդների հիմնական ֆիլտրման գործընթացը կազմակերպելու գործում:
«Նման ծառայությունները հիվանդին կհարցնեն, թե ինչ գանգատներ ունի, կվերլուծեն տեղեկությունը, այնուհետև հիվանդին կուղարկեն բժիշկների մոտ։ Եթե ձեռքն է կոտրված, ապա՝ վնասվածքաբանության բաժանմունք, եթե տեսողության խնդիրներ կան՝ ակնաբույժի մոտ։ Այս տեխնոլոգիայի ներդրումը մենք կտեսնենք 2025-2026 թվականներին»,- ասել է Չերեշնևը։
Ավելի վաղ բոստոնյան Perceptive ընկերությունը ներկայացրել էր աշխարհում առաջին ռոբոտ ատամնաբույժը, որն ԱԲ հսկողության ներքո կարողացել է ինքնուրույն պրոցեդուրա կատարել կենդանի մարդու ատամների վրա։ Perceptive-ի ստեղծած ռոբոտը պսակը տեղադրելու նպատակով ատամի լցոնման սովորական պրոցեդուրան երկու ժամի փոխարեն արել էր ընդամենը 15 րոպեում, գրում է New Atlas-ը։
Առաջարկվող լուծումը դեռևս չի հաստատվել կլինիկական օգտագործման համար, ուստի ռոբոտ ատամնաբույժները դեռ չեն հայտնվի բժիշկների զինանոցում։ Այնուամենայնիվ, ըստ կայքի՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Առնվազն, հեռաբժշկությունը մտնում է կիրառության մեջ, և սա ուղիղ ճանապարհ է հեռավար կարգով գործողություններ կատարելու համար գործիքներ ստեղծելու և դրանք ԱԲ-ով գործող հարթակներին սովորեցնելու համար:
աղբյուր՝ news.am
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live