Մթերքներ, որոնք նպաստում են իմունիտետի բարձացմանը
ЛАЙФՎարակներից խուսափելու ամենալավ տարբերակը լավ իմունիտետ ունենալն է։ Իսկ բարձր իմունիտետ ունենալու հարցում խիստ կարեւոր դեր է տանում սնունդը, որ մենք ընդունում ենք: Այսպիսով, իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է բանջարեղեն ու մրգեր օգտագործել` կրճատելով կոֆեինի ու քացրի քանակը սննդակարգում:
Օրգանիզմի համար վնասակար ազատ ռադիկալների դեմ պայքարում օգնում է հատկապես С վիտամինը, որը նաեւ հրաշալի է գրիպի ու այլ վիրուսների դեմ պայքարում: С վիտամին պարունակում են ցիտրուսային մրգերը, հատապտուղները, կիվին, սպանախը եւ բրոկոլին:
Օրգանիզմի համար հավասար կարեւոր է նաեւ Е վիտամինը, որը շատ է ընկույզի, ընդեղենի եւ սերմերի մեջ: Ճարպաթթուներով հարստանալու համար անհրաժեշտ է ձու եւ կտավատի սերմ օգտագործել: Սնդդակարգում սխտոր ներառելը եւս անչափ կարեւոր է իմունիտետի համար, այն պետք է կիրառել ամեն օր: Մեկ այլ կարեւոր բաղադրիչ օրգանիզմի համար ցինկն է, որը շատ է ծովամթերքներում, ձվի, հավի մսի եւ դդումի սերմերի մեջ:
Օգտագործեք բոլոր այս ուտելիքներն ու մի մոռացել ջուր խմել:



