Ուժային, իրավապահ համակարգի ղեկավարներն այստեղ են, ՔՊ պատգամավորները որտե՞ղ են. Ագնեսա Խամոյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով:
Լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դահլիճը կիսադատարկ․ «Ուժային բլոկի ներկայացուցիչներն այստեղ են, ԱԱԾ պետն է այստեղ, Քննչականի ղեկավարը, ՆԳ նախարարը, Գլխավոր դատախազը, Ոստիկանության ներկայացուցիչները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները որտե՞ղ են: Դուք ասացիք, որ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին, բայց այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա: Ո՞ւմ է ուղարկվել հրավեր և ովքե՞ր չեն ընդունել: Ես ձեր փոխարեն վիրավորվում եմ»:
Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց. «Բացականեր կան ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմում. հարց է՝ ո՞ւր են մեր պատգամավորները, բոլորը պատշաճ տեղեկացված են, քաղհասարակությունն էլ, երևի ուշ են արթնացել կմոտենան, փիլիսոփայորեն մոտեցեք»: