«Ձեր թաղը չի էս», «Արա–ն ո՞րն ա». Քյարամյանը անցավ տղայական ոճի, նրա և Աղազարյանի միջեւ քիչ մնաց բանը հասնի բռունցքների
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ-ում քիչ առաջ իրավիճակը շիկացավ, բխվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:
«Դուք էստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկն էլ ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք: Դուք դրա իրավունքը չունեք: Դրա իրավունքն ունի վարողը: Ասում է՝ սեւ շորավոր պատգամավորը, էդպես ո՞նց կարելի է: Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստվածխ գիտի»,- իր խոսքն ամփոփեց Աղազարյանը:
Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Ես ասելու բան ունեմ: Նախ, պարոն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ (նկատի ունի Լեւոն Քոչարյանին-խմբ): Միգուցե կռի՞վ անեմ: Երկրորդը, էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»,- գողական տոնով ասաց ՔԿ նախագահը:
Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք եւ այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:
Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»:
Նշենք, որ նման բան ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
« Տղայական է բառիս բուն իմաստով: Ինչու փչացրեցիք, մեր այս հրաշալի քննարկումը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
ՔԿ նախագահն էլ շարունակեց. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ: Բա եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանել այդ հարցին»,-ասաց Քյարամյանը՝ հստակեցնելով, որ խոսքը Հովիկ Աղազարյանի որդու մասին է:
Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես այդ մասին չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչեւ վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լեւոն Քոչարյանի՞ն:
Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա եւ թող գործը գնա դատարան: Հետեւաբար, դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:
Աղազարյանը նաեւ «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:
Հատկանշական է, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան շիկացավ, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live