«Քյարամյանը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել». Հովիկ Աղազարյանը բացահայտում արեց
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երբ ասում ենք, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց, հո անտեղի չե՞նք ասում, ուրեմն մի բան գիտենք, ինչ-որ բան լսել ենք: ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ափսոս, պարոն Քյարամյանը գնաց: Նույնիսկ ինքը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել: Ճնշումը եղել է էն, որ պարոն Աղազարյանն այդ գործով շատ հետաքրքրված է: Տվյալ անձնավորությունը ասել է, որ պարոն Աղազարյանը բոլոր գործերով էլ շահագրգռված է; Չէ, ասել է՝ էդ գործով առավել շահագրգռված է: Պարոն Քյարամյան, 200 տարի պատգամավոր եմ, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածքի մասին: Դուք այստեղ գեղեցիկ շատ կիրթ ձուով պատասխանում եք Լեւոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնեսներ, իր եղբայրը էլի լիքը բիզնեսներ ունի: Էն սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթում ենք, որ չաճեն դառնան լեւոն Քոչարյաններ: Որքանո՞վ է դա ճիշտ: Դա ճիշտ չի:
Պարոն Քյարամյան, ես ձեզ հետ անձնական բան չունեմ: Որ ասում ենք՝ սպարտիվկայով եւ ավտոյի բանալին մատին ֆռռացնելով չի կարելի քննչական գործողություն իրականացնել, հո հավայի չե՞նք ասում: Դա ճնշման ձեւ է»,-ասաց նա:
Աղազարյանը հիշեց, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ ոստիկանը ակցիայի ժամանակ իրեն մահակով հարվածել է. «Լավ են արել, հո չմեռա՞նք, ես իրենց չեմ մեղադրում: Ձեր աշխատակիցներն էլ, պարոն Քյարամյան, մտածելով, որ 10 մլրդ դրամ փող են բերում պետությանը, բայց կարող է այնպես ստացվի, որ դուք չլինեք այդ գերատեսչության ղեկավարը, Աղազարյան Հովիկը լինի ու դա ի չարս օգտագործի: Կոնկրետ մեկին վերացնի, որ իր եղբոր որդին լավ բիզնես ունենա: Բա ո՞նց անենք, եթե օրենքներով չշարժվենք, տեղ չենք հասնի:
Շատ պարզ դրվագ. Դուք էստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկն էլ ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք: Դուք դրա իրավունքը չունեք: Դրա իրավունքն ունի վարողը: Ասում է՝ սեւ շորավոր պատգամավորը, էդպես ո՞նց կարելի է: Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»,- իր խոսքն ամփոփեց Աղազարյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live