73-ամյա ծերուկը գողացել է 83-ամյա կնոջ դրամապանակը
ОБЩЕСТВОՀուլիսի 5-ին, ժամը 17.20-ին, 83-ամյա Վարսենիկ Կ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքին հարակից կանգառում, իր հետ նախկինում աշխատած ոմն Սենիկ, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 ՌԴ ռուբլի եւ 4.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները ժամը 18.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 73-ամյա Սենիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է Վարսենիկ Կ.-ին պատկանող դրամապանակը` գումարով:
Սենիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



