«Արաբկիր» ԲՀ մասնագետները ամերիկացի գործընկերների հետ վերականգնել են 6–ամյա տղայի դեմքի միմիկան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արաբկիր» բժշկական համալիրում հերթական բարդ վիրահատությունն է կատարվում։ Միացյալ նահանգներից ժամանած 5 հոգանոց թիմի օգնությամբ բժշկական կենտրոնի վիրաբույժը վերականգնում է 6 տարեկան տղայի դեմքի միմիկան։ Փոքրիկը դիմային նյարդի պարեզ ունի։
«Հիմնականում խնդիրը կայանում էր նրանում, որ ուներ ժպտալիս բերանի թեքություն։ Քունքային մկանի միջոցով կատարել ենք դիմային միմիկաների վերականգնումը։ Ինքը բավականին բարդ վիրահատություն է։ Հայաստանում գրեթե չի արվում։ Մեկ-երկու մասնագետներ կան, որ տիրապետում են տեխնիկային և կարող են որակով բուժօգնություն ցույց տալ», – ասում է «Արաբկիր» ԲՀ Պլաստիկ, վերակառուցողական վիրաբուժության և լազերային բժշկության ծառայության ղեկավար Կառլեն Ներսիսյանը։
MENDING KIDS կազմակերպության միջոցով Միացյալ նահանգներից ժամանած խմբի այցը Արաբկիր բժշկական համալիրում կարևոր են համարում մի քանի առումով։ Նախ սա լավ հնարավորություն է հազվադեպ հանդիպող խնդիրներով պացիենտների համար՝ լսելու արտասահմանցի բժիշկների կարծիքը եւս, հետո՝ տեղի նեղ մասնագետներն էլ ավելի են հմտանում իրենց գործում:
«Հնարավորություն ունեմ աշխատելու, հնարավորություն ունեմ սովորելու, հետագայում նաև իրենց մոտ վերապատրաստումներս շարունակելու և հուսով եմ՝ մի օր արդեն ամբողջական ինքնուրույն վիրահատությունը կատարելու համար։ Դեռ կատարվում են համատեղ վիրահատությունները», – ասում է բժիշկը։
Հայազգի վիրաբույժ Անդրե Փանոսյանը Կալիֆորնիայում դեմքի հետ կապված բազմաթիվ բարդ խնդիրների վիրահատություններ է կատարում։ Նա այս ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է։ Կոնկրետ դիմային նյարդի պարեզի շտկման համար մոդիֆիկացրել է նախկինում եղած տեխնիկան՝ ստեղծելով սեփականը։ Տարիների փորձը ցույց է տվել դրա արդյունավետությունը։ Վիրահատությունը տևում է մոտ 6 ժամ։ Երբեմն կարիք է լինում կրկնակի միջամտության՝ որոշ շտկումներ կատարելու համար։
Վերջնական արդյունքը տեսնելու համար պետք է սպասել 3-6 ամիս։ Եթե շտկման անհրաժեշտություն է լինում, ապա այն կատարվում է մոտ 1 տարի հետո։ Անդրե Փանոսյանի խոսքով՝ վիրահատությունից անմիջապես հետո արդյունքը, հնարավոր է, անմիջապես չերեւա, սակայն ամիսներ անց՝ առաջին տպավորությունը փոխվում է։
«Առաջին օրը շատ է ուռում երեսը, աչքը կարող է փակվել։ Շատ ծնողքը փոշմանում են էդ ժամանակ, որ ինչի արեցինք։ Բայց երբ որ սպասում են մի քանի ամիս, սկսում է աշխատել մկանը, տեսնում են ծիծաղը տեղն ա գալիս, շատ ուրախանում են ծնողքը, երեխաներն էլ են շատ ուրախանում», – ասում է Անդրե Փանոսյանը։
MENDING KIDS կազմակերպության հետ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցությունը սկսվել է 2015 թվականին։ Դրանից հետո մի քանի անգամ տարբեր խմբեր այցելել են բժշկական կենտրոն։ Ամեն այցի ժամանակ 12-ից 15 հոգու վիրահատում են։ Ծրագիրը հիմնականում երեխաների համար է, սակայն երբեմն նաև մեծահասակների են վիրահատում։ Հայ մասնագետների աշխատանքից գոհ են։
«Շատ ուժեղ են, ինտելեկտից շատ ուժեղ են։ Մենակ բանը, որ պակաս է էստեղ experience-ն է։ Ամերիկայում էլ շատ չկա, բայց ըստեղ ավելի քիչ կա։ Դրա համար որ գալիս ենք դոկտոր Ներսիսյանն ինքն արդեն հասկանում ա ինչեր ենք անում, դժվար վիրահատություններ ենք անում», – ասում է նա։
Ըստ med.news.am-ի:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live