Վարդանանց թունելում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Գնունու շուկա տանող թունելի մեջ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ապրես Հ.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Հարություն Ա.-ի վարած Changan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հարություն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Ա.-երը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկությունը մի քանի ժամ նշված հատվածում դադարեցվել էր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live