ՆԱՏՕ-ի նոր հրամանատարությունն Ուկրաինային ռազմի դաշտի համար իրական նշանակություն կունենա. Ռուտտե
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի նոր հրամանատարությունն Ուկրաինային ռազմի դաշտի և սեփական անվտանգության համար իրական նշանակություն կունենա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի Վիսբադեն քաղաքում Ուկրաինա կատարած Անվտանգության աջակցության և ուսուցման ստորաբաժանման (NSATU) այցի ժամանակ:
Ըստ Դաշինքի մամուլի ծառայության՝ զինվորականների հետ զրույցում Ռյուտեն շեշտել է, թե որքան կարևոր է իրենց աշխատանքը Վիսբադենում տեղակայվելիք 700 զինվորականների պատրաստման գործում, և Հյուսիատլանտյան Դաշինքի արևելյան թևի լոգիստիկ հանգույցներում։
NSATU-ն համակարգելու են ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները՝ Ուկրաինային ռազմական ուսուցման և սարքավորումների տրամադրումը, ներառյալ՝ հրետանի, զինամթերք և հակաօդային պաշտպանություն, և ուկրաինացի զինվորականներին կօգնի նախապատրաստվելու ապագային:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live