Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Սյունիքում հաստատված քաղաքացիներին աջակցելուն ուղղված ծրագրերը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) կառույցի Հայաստանի ներկայացուցիչ Լուի Նիկոլասին, «Մարդը կարիքի մեջ» (PIN)
կազմակերպության Հայաստանի ծրագրերի ղեկավար Միքայելա Գուլդանովային և նույն կազմակերպության արտակարգ իրավիճակների մասով ղեկավար Հայարփի Կարապետյանին: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
«Լուի Նիկոլասը տեղեկացրեց, որ դիտարկել է մարզում ECHO-ի ֆինանսավորմամբ միջազգային ու տեղական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հյուրերի հետ խոսել են մարզի տարբեր բնագավառներում հումանիտար կարիքների առաջնահերթությունների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցով կազմակերպությունը կառաջնորդվի՝ Սյունիքում առաջիկա ծրագրերը կազմելիս և որոնք ուղղված կլինեն հնարավոր բնական ու մարդածին աղետների դեպքում արագ արձագանքմանը, մարզի դիմակայունության բարձրացմանը։
Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ու Սյունիքում հաստատված քաղաքացիներին աջակցելուն ուղղված ծրագրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live