Չինաստանը հայտարարել է, որ եթե Թայվանը համարձակվի ռիսկի դիմել, կկործանվի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի նախագահ Չեն Բինհուան հայտարարել է, որ Չինաստանը երբեք չի հրաժարվի Թայվանի դեմ ուժի կիրառումից։ Նրա խոսքով՝ «եթե Թայվանը ռիսկի դիմի», դա կհանգեցնի նրա կործանմանը։
Միաժամանակ, ինչպես հավելել է Չեն Բինհուան, Պեկինը պատրաստ է աշխատել կղզու հետ խաղաղ վերամիավորման համար։
«Մենք առավելագույն անկեղծությամբ և լիակատար վճռականությամբ հայտարարում ենք խաղաղ վերամիավորմանը ձգտելու մեր պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք ստանձնի հրաժարում ուժի կիրառումից»,- ասել է Չեն Բինհուան մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը:
Չեն Բինհուան այս մասին հայտարարել է Թայվանի շրջակայքում զորավարժությունների ֆոնին։
«Կարևոր չէ, թե որքան զորք ունի Թայվանը կամ որքան զենք ձեռք կբերի, և կարևոր չէ՝ դրսի ուժերը կմիջամտեն, թե ոչ, եթե նա (Թայվան) համարձակվի ռիսկի դիմել, դա կհանգեցնի սեփական կործանմանը»,- հավելել է նա։
Կղզու սեփականության վերաբերյալ տարածքային վեճը դեռ չի լուծվել։ Պեկինը Թայվանի կառավարությունը համարում է անջատողական, իսկ կղզին` իր տարածքի մասը։
Հոկտեմբերի 14-ին Չինաստանը հայտարարել է Թայվանի մոտ հերթական զորավարժությունների մեկնարկի մասին։ Երկրի բանակը վարժանքներ է անցկացրել առանցքային նավահանգիստներն ու տարածքները շրջափակելու և վերահսկողության տակ առնելու համար: Թայվանի իշխանությունները զորավարժությունները որակել են են «բացահայտ սադրանք»։