Զախարովան՝ Ադրբեջանի կողմից Արցախում Մեծ հայրենականի հայ մասնակիցների հուշարձանների քանդման մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի (Երկրորդ համաշխարհային պատերազմի) հայ մասնակիցների հուշարձանները ոչնչացնելու մասին հայ լրագրողի հարցը։
Միևնույն ժամանակ, լրագրողը հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում անցկացված գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կոչ են ընդունել, որում խոր մտահոգություն են հայտնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պատվին կանգնեցված հուշարձանների պղծման ու ոչնչացման միտումնավոր փորձերի և դեպքերի մասին թվի աճի կապակցությամբ։
«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ մեր դիրքորոշման մասին։ Եթե ցանկանում եք ստանալ պաշտոնական պատասխաններ, ադրբեջանցի պաշտոնյաների պատասխանները, ես պատրաստ եմ աջակցել և հարցը փոխանցել նրանց, իսկ հետո նրանց պատասխանը փոխանցել ձեզ։ Ես դա հաճույքով կանեմ»,- ասել է Մարիա Զախարովան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live