Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ազատով ենք ապրում, ամեն րոպե կարծես սպասենք, որ նա գալու է». հետախույզ Ազատ Հեքիմյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատը շատ աշխույժ երեխա էր: Միշտ միասին ենք եղել: Մեկ տարի «սպասել» եմ, որ միասին դպրոց գնանք ու նույն դասարանում սովորենք: Մինչև իններորդ դասարան իրար կողք ենք նստել: Ուսուցիչներն էլ էին ասում, որ անբաժան էինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աստղիկը՝ Ազատի քույրիկը:

Ազատը ծնվել է Մոսկվայում, հետո ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա՝ Նովոպլատոնովկա գյուղ, ու նրա և քույրիկի մանկությունը՝ մինչև 10-11 տարեկանն անցել է այնտեղ: «Ամենաջերմ հիշողություններն ունեմ այդ օրերից, քանի որ ամբողջ ժամանակը միասին էինք անցկացնում: Մայրիկս չէր թողնում տանից շատ հեռանալ, բայց հիշում եմ՝ մի անգամ եգիպտացորենի դաշտեր էինք գնացել ու կորել: Երեխաները մեր բակում էին հավաքվում, խաղեր էինք խաղում, ու բոլոր խաղերի ժամանակ այնպես էի անում, որ Ազատը հաղթեր: Փոքր ժամանակ ես էի իրեն պաշտպանում, հետո արդեն հակառակն էր՝ թեկուզ տարիքով իրենից մեծը ես էի, բայց տպավորությունն այնպիսին էր, որ փոքրն էի: 17-18 տարեկանում Ազատը շատ հասուն էր, իրենից միշտ խորհուրդներ էի հարցնում: Ազատի մասին խոսելիս ամեն անգամ ուզում եմ շեշտել, թե որքան շատ էր նա սիրում կյանքը:

Ի դեպ, Ազատը գնդակներ շատ էր սիրում ու գնդակների հավաքածու ուներ, որ տան մի անկյունում էր դասավորել: Յուրահատուկ հոգատարություն ուներ խաղալիքների նկատմամբ: Խաղալիքներով դրսում խաղում էր, հետո դրանք լվանում, տան հատակին թերթ էր փռում, խաղալիքները շարում էր դրա վրա, հետո էլ թերթով ծածկում, որ փոշի չնստի: Մաքրասեր է եղել միշտ, հագուստը պիտի կատարյալ լիներ իր հագին, անգամ պատերազմից մի նկար ունի, որտեղ իր կոշիկները փայլուն են»: Հետո Ազատի ընտանիքը վերադառնում է Հայաստան: Տղային դպրոցում շատ է սկսում հետաքրքրել «Փայտամշակում» առարկան: «Միշտ խաչեր էր պատրաստում, բերում տուն, ավելի գեղեցկացնում իր աշխատանքները:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան էր շատ սիրում, ամենաարագն էր զենքը քանդում և հավաքում: «Ֆիզկուլտուրան» էր շատ սիրում: Սիրում էր ամեն ինչում առաջինը լինել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Ազատն ընդունվում է Գյումրու տեխնիկական քոլեջ՝ «Տրանսպորտի շահագործում» բաժին: Քույրիկի խոսքով, բանակում ծառայելու ընթացքում Ազատը հաճախ էր ասում, որ ցանկանում է սեփական գործն ունենալ, լեզուներ սովորել, շրջագայել տարբեր երկրներով: Քոլեջն ավարտելուն մնացել էր 6 ամիս, երբ 2019 թ.-ի հունվարի 15-ին Ազատը զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Տավուշի մարզի Բերդի զորամասում՝ հետախույզների խմբում: Վեց ամիս անց տեղափոխվել է Երևան, ծառայությունը շարունակել ՊՆ հատուկ նշանակության զորքերում։

«Երբեք միտք անգամ չի ունեցել չծառայելու, բայց ուզում էր, որ իր ծառայությունն էլ յուրահատուկ լինի: Այդպես էլ եղավ: Իր ծառայությամբ շատ ոգևորված էր, շատ էր սիրում իր զորամասը, երբ գնում էին զորավարժությունների, ոգևորությանը չափ ու սահման չկար: Բայց ունեինք անհանգստություն, քանի որ ասում էին՝ հենց պատերազմ լինի, առաջինը հատուկջոկատայիններին են տանելու: Ազատն էլ անգամ արձագանքել էր այդ խոսքին՝ մինչև պատերազմը սկսվի, տուն կգամ»: Բայց չհասցրեց…Պատերազմ սկսվեց: Քույրիկը վերհիշում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան գրված նամակում մի յուրատեսակ ջերմություն կար.«Միշտ զանգում էր, բայց այդ անգամ գրեց, առօրյա հարց ու պատասխանից հետո ասաց՝ հաց ենք ուտում, հետո կզանգեմ»: Պատերազմի հենց առաջին օրվանից Ազատն ու իր ընկերները եղել են մարտի դաշտում: Ջրական, Հադրութ, Քարվաճառ, Սանասար ու Սարատակ:

«Ամենաթեժ տեղերում է եղել Ազատը, այդ մասին իր զոհվելուց շատ հետո ենք իմացել: Ազատը մեզ զանգահարում էր 3-4 օրը մեկ: Ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչ առաջադրանքներ է կատարել մարտի դաշտում: Հավանաբար հաշվարկել էր իրենց առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, դրա համար ամեն զանգից հետո ասում էր՝ չորս օրից կզանգեմ: Հոկտեմբերին է եղել իր առաջին զանգը: Երբ մաման հարցնում էր՝ դուք էլ եք գնացե՞լ պատերազմ, ասում էր՝ չէ, մա՛մ, ապահով տեղում ենք, դու մտածելու բան չունես: Իր տեսակով գաղտնապահ էր, ոչ մի ավելորդ բան չէր խոսում, բնականաբար, դեր էր խաղում նաև իր ծառայությունը հատուկջոկատայինների կազմում, մինչև վերջ չենք իմացել, թե որտեղ է: Երբ ձայներ էինք լսում, ասում էր՝ մեքենաների ձայն է, ուրիշ բան չկա»:

Առաջին զանգին հաջորդում են մյուս զանգերը: «Հոկտեմբերի 15-ի գիշերը ժամը չորսի կողմերն էր, զանգահարեց, արթուն էի, դաս էի անում և իր զանգին պատասխանեցի: Զրուցեցինք, հետո մեր զանգին նաև Գյումրիից միացան տատիկը, մայրիկը, մորաքույրը, բոլոր-բոլորը: Պապիկի հետ խոսելիս չդիմացավ ու ասաց՝ միայն թե իմանաք, թե ոնց ենք կռվել: Ասաց՝ շարֆս կորցրել եմ, պիտի գտնեմ, կռիվ տեսած շարֆ է: Հետո նկարներում մի շարֆ տեսա, հավանաբար դրա մասին էր ասում»: Հոկտեմբերի 19-ին զանգահարել է մայրիկին: Հարցրել է՝ ի՞նչ կա չկա, մա՛մ ջան: Մաման էլ արձագանքել էր, թե նոր է աշխատանքից եկել: Առօրյա զրույց էին ունեցել, բոլորից հարցրել է, հետո էլ ասել է. «Մա՛մ ջան, դուխով մնացեք, ոչ մի բանից չվախենաք, ոչ մի բանի մասին չմտածես, անպայման կզանգվենք, մա՛մ, քեզ լավ նայի, ես կամ ու կգամ»:

Երբ մայրիկս զարմացել էր, թե ինչու է նման բան ասում, Ազատը հանգստացրել էր նրան՝ քո տղեն եմ, չեմ կարող ասե՞լ, որ քեզ լավ նայես: Այդ զրույցից հետո մեր մեջ կասկած առաջացավ, թե ինչո՞ւ նման բան ասաց: Նաև զգուշացրեց՝ եթե հեռուստացույցով իմ անունը կամ նկարը տեսնեք, վատ բան չմտածեք, ամեն ինչ սուտ է: Կարծես նախապատրաստեր մեզ»: Ազատն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում՝ Իշխանաձորի մոտ, դիպուկահարի կրակոցից: Ընտանիքին փոխանցված տեղեկությունների համաձայն, Ազատը կայացրել է իր հրամանատարի՝ Կարեն Բաբայանի կողքին մնալու և առաջադրանքի գնալու որոշումը: Նրանք զոհվել են նույն օրը: Աստղիկն ասում է՝ հոկտեմբերի 19-ից հետո զանգի էին սպասում, խոստացված 3-4 օրն անցնում էր, բայց զանգը չէր հնչում:

«Բոլորս անհանգիստ էինք: Այդ օրերին անգամ մայրիկին ասացի, որ Ազատը նամակ է գրել, ուղղակի որ մի քիչ ժամանակ ձգեի: Ազատին գտել ենք 2021 թ. փետրվարի 2-ին: Նա անհետ կորած էր համարվում: Այդ օրը մեզ ասացին, որ դեկտեմբերից Ազատին տեղափոխել են Մարտունի: Մի ընթացք կար, երբ ասում էին, որ թշնամին թույլ չի տալիս փրկարարական ջոկատներին, Կարմիր խաչին մտնել Քաշաթաղի շրջան: Իսկ տղաներն այդտեղ են եղել»: Ապրելու ուժի մասին: «Երբ իմացա, որ Ազատը զոհվել է, թույլ չէի տալիս ինձ լաց լինել, պետք էր ուժեղ լինել հանուն մայրիկի: Իրավունք չունեի հուսահատվելու, թուլանալու, հիմա էլ չունեմ, որովհետև Ազատը գիտի, որ ես մայրիկի կողքին եմ: Հիմա ապրում ենք նրա համար, որ հերթով իրականություն դարձնենք Ազատի հետ կապված մեր նպատակները: Ազատով ենք ապրում: Ինչպես իրեն անսահման կարոտում էինք չորս տարի առաջ, նույն ուժգնությամբ կարոտում ենք հիմա: Ամեն րոպե կարծես սպասենք, որ Ազատը գալու է»:

Հ. Գ. - Հետախույզ Ազատ Հեքիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян