Թրամփի 3-րդ մահափորձի մեջ մեղադրվողը հայտարարել է, թե ինքը հայ է և զենք է կրել, քանի որ իրեն սպառնացել են սպանել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր երրորդ մահափորձի մեջ մեղադրվողը Fox News Digital-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են։
49-ամյա Վեմ Միլլերն հայտարարել է, որ իշխանություններին հայտնել է այն ատրճանակի մասին, որով նա միշտ ճամփորդում է, չնայած այն երբեք չի օգտագործել, վերահսկիչ անցակետում՝ շաբաթ երեկոյան Կալիֆոռնիայի Կոաչելլա հովտում Թրամփի հանրահավաքին մասնակցելու համար, և պնդել է, որ փաստաթղթերը, որոնք Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կեղծված է անվանել, միանգամայն օրինական են: Թրամփի նկատմամբ հուլիսից սկսած իրականացված երկու մահափորձերից հետո զենքի մեղադրանքով նրա ձերբակալությունը չարաշահումների տեղիք է տվել: Բայց նա արագ ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց, և նրա նկատմամբ դաշնային մեղադրանք դեռ չի առաջադրվել: «Ճանապարհորդելիս ատրճանակս միշտ բեռնատարի թափքում եմ պահում»,-պատմել է Միլլերը Fox News Digital-ին տված հեռախոսային հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ երբեք չի կրակել այդ ատրճանակից, բայց սկսել է կրել, երբ իրեն սպառնացել են սպանել։
Միլլերը պատմել է, որ 30 տարի աշխատել է լրատվամիջոցներում, որտեղ սկսել է աշխատել միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ Նա միաժամանակ աշխատել է երաժշտական տեսահոլովակների և հեռուստատեսային շոուների վրա լավագույն արտիստների հետ և բացել է« America Happens Network» նախագիծը՝ լրատվամիջոցներում «գրաքննության» դեմ պայքարելու համար:
Ըստ Միլլերի՝ հենց այս աշխատանքի ժամանակ է սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ և հրազեն է ձեռք բերել: Երբ նրան հարցրել են մեքենայում ունեցած բոլոր կեղծ անձնագրերի և անձը հաստատող վկայականների մասին, Միլլերը հայտարարել է, թե դրանցից ոչ մեկը կեղծ չէ։
Միլլերը հայտարարել է, որ ինքը հայ է և ունի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս իր լրիվ հայկական անունը և փաստաթղթեր, որոնցում հայկական անունը բացակայում է, քանի որ այդ փաստաթղթերի օգտագործումը աշխարհի որոշ վայրերում կարող է հանգեցնել իր սպանության՝ «դարերի ընթացքում հայերի ոչնչացման արշավի պատճառով»։
Ընդհակառակը, ըստ Միլերի, վերջին շրջանում ինքը «միանշանակ ավելի շատ հանրապետական է» և որ ինքը «100%-ով» սատարում է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live