Թաց ձյան տեսքով տեղումներ կլինեն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մարզերում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 17-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին, 20-21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։