-5․ ջերմաստիճանը զգալի կնվազի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։