Զելենսկին մեկնել է Բրյուսել, որտեղ եվրոպացի առաջնորդներին կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 17-ին մեկնել է Բրյուսել։ Նա եվրոպացի առաջնորդներին կներկայացնի այսպես կոչված «Հաղթանակի ծրագիրը»։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ՝ առաջնորդների մակարդակով։
«Ես կներկայացնեմ «Հաղթանակի ծրագիրը»՝ Ռուսաստանին խաղաղության պարտադրելու մեր գործիքը: Եվրոպայի բոլոր առաջնորդները կլսեն, թե ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը», - նշել է նախագահը։
Պետության ղեկավարը կմասնակցի նաև Եվրախորհրդարանում նախագահ Ռոբերտա Մեցոլայի և քաղաքական խմբերի ղեկավարների հետ հանդիպմանը։ Հանդիպում կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, նախապատրաստվում է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստին՝ պաշտպանության նախարարների մակարդակով։
Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայում՝ պատգամավորներին ներկայացնելով, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը»՝ միջոցառումների մի շարք, որոնք, ըստ Կիևի, պետք է օգնեն ստիպել Ռուսաստանին ավարտել պատերազմը: Ծրագիրը բաղկացած 5 հիմնական կետից և 3 գաղտնի հավելվածից: