«3+3» հարթակի մասնակիցները վաղը Ստամբուլում համատեղ հայտարարություն կընդունեն
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղը Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ, հայտնում է milliyet.com.tr կայքը:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: Դրանում շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային երկրները լուծեն իրենց հարցերը երկխոսության միջոցով, ընդգծեն տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և մարդու իրավունքների հարգման հիման վրա:
Հայտարարությունը նախատեսում է կողմերին պարտավորեցնել մեծացնել համագործակցությունը տարբեր տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային «միջանցքների» (չակերտները՝ Tert.am) և կապի հարցերում, որպեսզի երաշխավորվի, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կառուցողական դեր է խաղում վստահության ձևավորման, բարգավաճման և կայունության հաստատման գործում: