Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու:
Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:
Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:
Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



