Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը
ЭКОНОМИКАՀայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջև, գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլև ազգային անվտանգություն, կենսունակություն և կայուն զարգացում, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քանի որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաև ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական և բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:
Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արևային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արևային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից և պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը», - ասել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արևային էլեկտրակայանները արտադրել են 706,4 մլն կՎտ⋅ժ, ինչը 31,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ դրանց բաժինը ընդհանուր արտադրության մեջ կազմում է 11,6%։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Ալլա Կիրակոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо