Պետք է այնպես անենք, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետք է այնպես անենք, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով նիստի նախաշեմին, գրում է Mehr-ը։
«Բացի Վրաստանից՝ բոլոր երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու կովկասյան տարածաշրջանի խնդիրները։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», - ասել է Արաղչին:
Ինչպես հայտնել ենք, այսօր Ստամբուլում տեղի կուենենա Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հանդիպումը, որին կմասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Անկարան հանդես կգա կարևոր հայտարարությամբ՝ ի աջակցություն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրին։