Ոստիկանության հերթական բռնի գործողությունը ՀՀՄ անդամների, այդ թվում՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ
ОБЩЕСТВОԵրեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամներ, որոնցից 3-ը աղջիկներ են:
Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



