Հնդկաստանում Յամունա գետը ծածկվել է թnւնավոր փրփուրի հաստ շերտով․ ո՞րն է պատճառը (տեսանյութեր)
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում Յամունա գետը ծածկվել է սպիտակ թունավոր փրփուրի հաստ շերտով։
Կեղտաջրերի արտահոսքի պատճառով ջրամբարի մակերեսին գոյացել է թունավոր փրփուր, օրական Յամունա է լցվում 3,6 միլիարդ լիտր կոյուղաջուր, գրել է «Hindustan Times»-ը։
Նյու Դելիում օդի վատ որակի պատճառով գետում նույնպես թունավոր նյութեր են կուտակվում։ Կաուստիկ փրփուրը պարունակում է մեծ քանակությամբ ամոնիակ և ֆոսֆատներ և լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Նյութերը վնասակար ազդեցություն ունեն շնչառական համակարգի և մաշկի վրա։
Այս ֆոնի վրա ստացված փրփուրը վտանգ է ներկայացնում Չհաթ Պուջայի գլխավոր փառատոնի համար, որը տեղի է ունենում նոյեմբերի 5-ին: Տոնի ժամանակ, ավանդույթի համաձայն, հավատացյալները սուզվում են գետը։ Իշխանությունները արդեն սկսել են փրփրազերծող սարքեր ավելացնել:
Տեսանյութերն այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live