Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է

БЛОГ

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

24 տարի առաջ այս օրը Քարին տակում կայացավ ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից եւ խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանեց ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››
Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:

Ազերիները բազմաթիվ սադրանքների էին դիմել իր սար ու քարին կառչած քարինտակցուն տեղահանելու համար: 1992թ. հունվարի 26-ին ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում են բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Քարինտակցիները մեկ մարդու պես ոտքի են կանգնում: Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի են ելնում ադրբեջանական ոհմակի դեմ եւ ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս գալիս:

Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել եւ խուճապի են մատնել քարինտակցիներին, այլ ինքնապաշտպանական ջոկատ եւ պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ են դառձել:

Արդյունքում՝ 1989թ. ստեղծվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը, որի հրամանատար է նշանակվել Վ. Առուշանյանը: Գյուղը մինչ 1992թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաեւ օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները:

Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:

1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիեւի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի' հաշված ժամերի ընթացքում պլանավորվում է հայաթափել գյուղը: Հակառակորդը, մինչեւ ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարին տակը:

Ինչպես փաստում են Քարին տակի ինքնապաշտպանության կազմակերպիչները, գյուղում այդ ժամանակ եղել է 40 ինքնաձիգ, մեկ նշանառու հրացան, մեկ գնդացիր, մեկ նռնականետ եւ որսորդական հրացաններ: Հակառակորդը գյուղի վրա գրոհել է բոլոր ուղղություններով: Օրհասական պահին Քարին տակին օգնության են հասել Շոշի, Սղնախի, Սզնեքի, Ավետարանոցի, Կարմիր գյուղի եւ Քռասնու ջոկատները: Ջոկատները գյուղ են հասել կեսօրից հետո, եւ հակառակորդի հետ մարտում տվել են 7 զոհ: Այդ օրը Քարին տակին մեկ դասակով օգնության է հասել նաեւ Աշոտ- Բեկորը: Շուրջ 12 ժամ տեւած կենաց եւ մահու կռիվ է ընթացել:

Հակառակորդը, գյուղի մատուցներում թողնելով 150-ից ավելի զոհ եւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, դիմել է փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր եւ վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաեւ խաղաղ բնակիչներից, ովքեր մինչեւ վերջ գտնվելով գյուղում' օգնել են մեր տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ:

1992թ. հունվարի 26-ի մարտերից հետո ազերիները Քարին տակն անվանում են ‹‹արյունոտ ձոր››: Արցախյան տարեգրության մեջ հունվարի 26-ը կոչվեց Քարին տակի հերոսամարտ: Քարին տակի հերոսամարտում զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Գերագույն խորհրդի պատգամավոր Վ. Առուշանյանը: Մեծ է Քարին տակի ռազմաքաղաքական նշանակությունը: Այստեղ ջարդվեցին հակառակորդի բազմաքանակ ուժերը, սարսափով լցվեցին Շուշիում բնավորված ազերիների սրտերը: Քարին տակը մնաց անսասան հենակետ' Շուշիի թշնամական որջը հարվածելու եւ 92 թվականի մայիսին պատմական Շուշին ազատագրելու համար:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%