Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն առայժմ հիբրիդային է, բայց վերածվում է «ուղիղ» պատերազմի. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը «հիբրիդային պատերազմի» տարրեր ունի, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «համախմբում է Եվրոպան», որպեսզի վերջինս «իր վրա վերցնի Ռուսաստանի հետ պատերազմի ամբողջ բեռը»։
«Թվում է, թե ինչպես Հիտլերը Եվրոպայի մեծ մասը, ներառյալ ֆրանսիացիներին, իսպանացիներին և սկանդինավներին, հավաքեց նացիստական դրոշի տակ, այնպես էլ Միացյալ Նահանգներն այժմ համախմբում է Եվրոպան, որպեսզի վերջինս իր վրա վերցնի Ռուսաստանի հետ պատերազմի հիմնական բեռը. այն առայժմ հիբրիդային պատերազմի տարրերով է, բայց գնալով վերածվում է մեր դեմ իրական, «ուղիղ» պատերազմի։ Եվ կրկին նացիստական դրոշի տակ»,- ասել է նա: