Կայացավ «Հայաթ Փրոջեքթ» խմբի 5-ամյակին նվիրված համերգը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայաթ Փրոջեքթ» խմբի հոբելյանական համերգը՝ նվիրված խմբի 5-ամյակին։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսը վայելեց ինչպես հայտնի հիթեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք հնչեցին առաջին անգամ:
Համերգին ներկա էր դերասանուհի Լիանա Վանոյանն, ով երկար ժամանակ համագործակցում է Հայաթ Փրոջեքթի հետ։ Նրա ներկայությունը բեմում յուրահատուկ մթնոլորտ հաղորդեց միջոցառմանը:
Համերգին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, երեկոյի էմոցիաները ներկայացնում ենք լուսանկարներով:
Համեգից հետո հանդիսատեսը բուռն տպավորություններով դուրս եկավ դահլիճից.
«Հրաշալի համերգ էր, դինամիկ, էմոցիաներով լի: Լավ լիցքաթափվեցինք ու լիցաքավորվեցինք: Շատ անմիջական էին բեմից եկող հույզերը, լավ երեկո էր ու հրաշալի շաբաթվա ավարտ»,- ասաց համերգի մասնակիցներից մեկը:
«Տպավորություններն այնպիսին էին, ինչպես սպասվում էր: Լավ տրամադրությամբ ու շատ գոհ ենք հեռանում: Մեր երկրի համար կարևոր հարցեր են բարձրացվում իրենց մշակույթի ու երգերի շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ ենք իրենց»,- համերգից հետո Tert.am Life-ի հետ զրույցում տպավորություններով կիսվեց հանդիսատեսը: