Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Axios
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետի աշխատակազմն անցյալ շաբաթ փաստաթուղթ է ուղարկել Սպիտակ տուն` ներկայացնելով Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի սկսած ռազմական գործողության դիվանագիտական կարգավորման իր պայմանները:
Ինչպես հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի և Թել Ավիվի աղբյուրները, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը հոկտեմբերի 21-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ պետք է այս ծրագիրը ներկայացնի Լիբանանի կառավարությանը։
Իսրայելի անանուն պաշտոնյայի խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և երկրի պաշտպանության նախարարության միջև բանակցություններից հետո։
Թել Ավիվի պահանջներից մեկն այն է, որ Իսրայելի պաշտպանության բանակին թույլ տրվի «ակտիվ գործել», որպեսզի երաշխավորի, որ «Հեզբոլլահ»-ը չի վերականգնի իր ռազմական ենթակառուցվածքը Լիբանանի հարավային սահմանին: Իսրայելը նաև պահանջում է, որ երկրի ռազմաօդային ուժերը լիբանանյան օդային տարածքում գործողությունների լիակատար ազատություն ունենան։
Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով, Լիբանանը և միջազգային հանրությունը դժվար թե համաձայնվեն Իսրայելի պահանջներին: Նա կարծում է, որ հայտարարված պայմանները խաթարում են Լիբանանի ինքնիշխանությունը։
Նշվում է նաև, որ երկու պահանջներն էլ հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որը Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման պատասխանատվությունը դնում է Լիբանանի զինված ուժերի և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա (UNIFIL):