Փաստաթղթերի արտահոսքը բացահայտում են Իսրայելի ծրագրերի վերաբերյալ ԱՄՆ լուրջ մտահոգությունները. The New York Times
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի հետախուզության խիստ գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, որոնք մանրամասնում են Իրանին հնարավոր հարված հասցնելու համար Իսրայելի ռազմական պատրաստության վերջին արբանյակային պատկերները, բացահայտում են Իսրայելի ծրագրերի վերաբերյալ ԱՄՆ լուրջ մտահոգությունները: Դրա մասին գրում է The New York Times պարբերականը։
Բացի դրանից, ԱՄՆ պաշտոնատար անձինք աշխատում են՝ հասկանալու համար ոչ պատշաճ բացահայտումների ծավալը:
Երկու փաստաթղթերը պատրաստել է վերջին օրերին ԱՄՆ արբանյակների հավաքած պատկերների և տեղեկությունների վերլուծության համար պատասխանատու հետախուզական գործակալությունը:
Փաստաթղթերը, որոնք ենթադրում են արբանյակային պատկերների մեկնաբանություն, պատկերացում են տալիս առաջիկա օրերին Իրանին Իսրայելի հնարավոր հարվածի մասին: Նման հարվածը սպասվում էր ի պատասխան Իրանի հարձակման այս ամսվա սկզբին, որն իր հերթին Իսրայելի հարձակման պատասխանն էր:
Փաստաթղթերից մեկը վերնագրված է «Իսրայել. օդուժը շարունակում է Իրանին հարվածելու նախապատրաստությունը» և նկարագրում է վերջին զորավարժությունները, որոնք, ըստ երևույթին, գործնականում են նման հարվածի տարրեր: Երկրորդ փաստաթուղթը մանրամասնում է՝ Իրանի պատասխանի դեպքում ինչպես է Իսրայելը փոխում իր հրթիռների և սպառազինությունների տեղակայումը:
Արտահոսքի լրջության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների շրջանում տարաձայնություններ կան: Փաստաթղթերը նկարագրում են, բայց չեն ցուցադրում արբանյակային պատկերները: Եթե լրացուցիչ փաստաթղթեր չգտնվեն, վնասը կսահմանափակվի։ Այն միաժամանակ կրկին կբացահայտի՝ ԱՄՆ-ն ինչ աստիճանի լրտեսում իր ամենամոտ դաշնակիցներից մեկին:
Այլ պաշտոնյաներ նշում են, որ դաշնակցի ռազմական ծրագրերի ցանկացած բացահայտում լուրջ գլխացավանք է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live