Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Իրական դասեր Մոլդովայից․ Արմեն Աշոտյան

АНАЛИТИКА

Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են:

Փորձենք հասկանալ՝ բուն հայկական օրակարգից ելնելով՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել Մոլդովայի զարգացումներից։

1. Նախ պիտի շեշտել, որ Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ և ոչ մի պարագայում։ Նրան անձամբ եմ ճանաչում դեռևս ԿԳ նախարար եղած ժամանակներից, իսկ հետո՝ ԵԺԿ-ում համատեղ աշխատանքի ընթացքում։ Մայան չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, ով ունի «իզմ»-եր, թաթախված չէ կոռուպցիոն սկանդալների մեջ և Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում։ Նիկոլի հետ չունի և ոչ մի կերպարային կամ մարդկային նմանություն։

2. Ի տարբերություն Հայաստանի, որին Փաշինյանը 2018-ից հետզհետե ներքաշեց գեոպոլիտիկ պայքարի մեջ՝ որպես հերթական թատերաբեմ, Մոլդովան այդպիսին էր դեռևս վաղ 90-ականներից և նման կարգավիճակում գործելու ոչ միշտ դրական, բայց փորձ և «ավանդույթներ» ունի։

 

3. Եվրոինտեգրման տեսլականով բոլոր հետխորհրդային պետություններից Մոլդովան ամենառեալ շանսերն ունի այդ ճանապարհը մինչև վերջ անցնելու՝ շնորհիվ ավելի կոմպակտ չափերի, Ռումինիայի լոբբինգի և աշխարհագրական դիրքի։ Թեև Մոլդովային ցուցաբերած եվրոպական օգնությունը, ի տարբերություն Հայաստանի, ռեալ է և շոշափելի՝ թե ֆինանսական, թե քաղաքական առումով, բայց, միևնույն է, երկրի բուն բնակչությունը դեմ քվեարկեց հանրաքվեին։

4. Մոլդովան դեռևս 2013-ին, ինչպես Վրաստանը, ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2014-ից ստացավ առանց վիզաների ռեժիմ։ Այդքանով հանդերձ, եվրոհանրաքվեի արդյունքները հիասթափեցնող էին նույնիսկ արևմտյան կենտրոնների համար։

5. Լինելով Ռուսաստան-Արևմուտք բախման կետերից մեկը և ունենալով Մերձդնեստրի կոնֆլիկտը, Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք», և սկզբունքային կերպով այդ հարցում առաջ է մղել սեփական շահերը։ Չի ասել, որ այդ հարցը «պարան է Մոլդովայի վզին», որ «խանգարում է ինքնիշխանությանը»։ Մոլդովան չի հրաժարվել իր տարածքներից, թեպետ հասկանում է, որ այդ խնդիրների առկայությունը մի կողմից լծակ է Մոսկվայի համար, մյուս կողմից՝ խանգարում է երկրին ավելի արագ ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ։

6. Մոլդովայի եվրոինտեգրման «քավորը» Ռումինիան է, և այդ ճանապարհն իրատեսական է թե աշխարհագրական, թե քաղաքակրթական առումով։ Ի տարբերություն Հայաստանի, ում նիկոլենք համոզում են թեքվել դեպի Բրյուսել, բայց իրականում հանձնում են Էրդողանին։

7. Նիկոլը պարբերաբար «Մոսկվայի ձեռքն» է տեսնում ամենուրեք և ամեն ինչում՝ փորձելով կապել ներքաղաքական ընդվզումները Կրեմլի հետ։ Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ երբ Մոսկվան իրոք շահագրգռված է լինում ներքաղաքական զարգացումներում, նա բավականին էֆեկտիվ և բազմաճակատ գործում է։ Այս հանգամանքը, ի դեպ, վերաբերում է թե «ընդդիմությունը ռուսամետ է», թե «Մոսկվան Նիկոլին չի պահում» թեզերի ջատագովներին։

8. Մոլդովայի ամենամեծ պրոբլեմն իրականում ոչ թե այս կամ այն թևի հաղթանակն է, այլ բևեռացված հասարակություն և պառակտված պետություն լինելու հանգամանքն է։ Այս նույն հիվանդությունը 2018-ից բերվեց նաև Հայաստան և դարձավ խրոնիկ ու խորացավ։

Արևելյան գործընկերության տարածքում բոլոր երկրների հետագծերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միակ ճիշտ ճանապարհն էր, որ թույլ էր տալիս մեզ մի կողմից՝ պաշտպանել մեր ազգային շահերը, մյուս կողմից՝ չարժանանալ տարածքային կորուստներ ունեցող երկրների ճակատագրին կամ չնմանվել Լուկաշենկո-Ալիև զույգին։

Իսկ Փաշինյանի խաղերի արդյունքում Հայաստանը և՛ կորցրեց մեր Հայրենիքի հատվածներ, և՛ սրընթաց կերպով բռնապետանում է։ Հիրավի, աննախադեպ «և-և» է…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank