Առաջին օգնություն օձի խայթոցի դեպքում
ЛАЙФԹունավոր օձի խայթոցը չափազանց վտանգավոր է, եւ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկես, անգամ կարող է հանգեցնել մահվան: Մասնագետի խորհուրդները, թե ինչ է պետք անել, եթե, Աստված մի արասցե, օձը խայթել է ձեզ:
Հասկանալ, թե կոնկրետ ինչ է ձեզ կծել
Շատ կարեւոր է հասկանալ, թե ձեզ ինչ օձ է կծել` թունավոր, թե ոչ թունավոր: Եթե ձեզ հաջողվել է սպանել օձին, անպայման հետներդ տարեք հիվանդանոց, ցույց տվեք մասնագետին, որպեսզի նա հասկանա թույնի աստիճանը: Եթե ոչ, ապա սովորաբար, եթե թւոնավոր օձ է կծում, մարմնին մեկ երկու վերք է լինում, եթե ոչ թունավոր` վերքերը շատ են լինում:
Հեռանալ վտանգավոր գոտուց
Եթե օձը ձեզ անտառում է կծել, հեռու գնացեք այդ տարածքից, գուցե այդտեղ էլի օձեր լինեն:
Ֆիքսեք վերջույթը
Ֆիքսեք վերջույթը, որը կծել է օձը, հնարավորինս սահմանափակեք շարժումները, եթե կծած մասում ինչ-որ զարդեր կան, հանեք:
Կծած տեղի մշակում
Եթե հնարավորություն կա, մինչ բժիշկների հասնելը զգուշորեն մշակեք կծած տեղը հականեխիչ նյութերով:
Շատ խմեք
Օձի կծելու պարագայում հարկավոր է հնարավորինս շատ հեղուկներ խմել, հատկապես` ջուր, որպեսզի թույնը շուտ դուրս գա:
Բժշկի դիմեք
Օձի կծելուց հետո առաջին բանը, որ պետք է անել, բժշկի դիմելն է, ավելի լավ է հնարավորինս արագ ինքներդ գնաք հիվանդանոց, իսկ եթե շտապօգնություն եք կանչել, անպայման ասեք, թե ինչ է պատահել, որպեսզի հակաթույն բերեն: Ինչ չի կարելի անել օձի կծելու դեպքում: Կատեգորիկ արգելվում է կծած տեղում ծանրություն դնել կամ մոտակայքում: Արգելվում է կտրվածք անել կծած հատվածում: Արգելվում է ալկոհոլ օգտագործել կամ դրանով կծած տեղը լվանալ:



